ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է վերապատրաստումներ:

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։

Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) վերապատրաստման համար դիմումի Ձև-1 (լրացվում է տեղում),
2) 3x4 չափի երկու լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմ,
4) անձնագիր,
5) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը,
6) աշխատանքի վայրից տեղեկանք,
7) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է 70.000 ՀՀ դրամ: Վճարը ներառում է բաշխման նյութեր և գրենական պիտույքներ: Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է` 1150004770300339 «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ, «Կրթություն առանց սահմանի» ՍՊԸ:

Բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով, որոնք սկանավորվելու և վերադարձվելու են:
Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ:
Դասընթացները կսկսվեն հունիսի 11-ից:
Վերապատրաստումների ընդհանուր տևողությունը 15 օր է:
Փաստաթղթերի ընդունման, ինչպես նաև լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել (+374 99) 56-01-04 հեռախոսահամարով: