Երևանի պետական համալսարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի հետ կազմակերպում է բաց քննարկում «Լրացուցիչ և շարունակական ոչ ֆորմալ կրթությունը համալսարաններում. ազգային և միջազգային համատեքստ» թեմայով։

Միջոցառումը կանցկացվի մայիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում:

Քննարկմանը կարող են մասնակցել Հայաստանում գործող բուհերի ներկայացուցիչներ, հատկապես Լրացուցիչ և շարունակական կրթության բաժինների աշխատակիցներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված ուսանողներ, դասախոսներ, փորձագետներ։

Բանախոսները հանդես կգան հետևյալ թեմաներով՝

  • Գոհար Մամիկոնյան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ
    • Թեմա՝ ««Կրթության մասին» օրենքում փոփոխությունները և լրացումները ԼՇԿ բնագավառում»
  • Էսթեր Հակոբյան և Միշա Թադևոսյան՝ «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի տնօրեն և ծրագրերի համակարգող
    • Թեմա՝ «Մեծահասակների կրթության միջազգային և հայաստանյան համատեքստը՝ 2020-2021 թթ. իրականացված հետազոտությունների և զարգացումների շրջանակում»
  • Լուսինե Խառատյան՝ ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնի տնօրեն
    • Թեմա՝ «ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնը որպես համալսարանական ՄԿՈՒ մոդել»

Միջոցառումը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի Շարունակական կրթության կենտրոնում (335 լսարան)։ Մուտքն ազատ է: