Աշխատանքային պարտականություններն են՝

1. Նախարարի, նախարարի տեղակալների և Գլխավոր քարտուղարի Հայաստանի Հանրապետությունում անցկացվող աշխատանքային հանդիպումների, այցերի, արարողակարգային միջոցառումների կազմակերպում (մշակույթ և սպորտ).
2. Նախարարի մասնակցությամբ միջոցառումների և այցերի կազմակերպում, համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցելով տեղեկանքների նախապատրաստում` հանդիպմանը մասնակցող հյուրերի, քննարկվող հարցերի վերաբերյալ.
3. Նախարարի, նախարարի տեղակալների, Գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ` Նախարարության առանձին պաշտոնատար անձանց տեղական բնույթի աշխատանքային հանդիպումների, արարողակարգային միջոցառումների կազմակերպմանն առնչվող աշխատանքների իրականացում:


Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1. ՀՀ քաղաքացիություն.
2. Բարձրագույն կրթություն.
3. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
6. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված իրավական ակտերի իմացություն.
7. Գրական հայերենի տիրապետում.
8. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 1 /մեկ/ տարի:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր՝ անձնագիր, դիպլոմ /ներ/, վկայական /ներ/, աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից).
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
• մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի մայիսի 16-18-ը ներառյալ, ժամը 09:00-13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2022թ. մայիսի 18-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: