Ռուսաստանի Դաշնության Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2022 թվականի հունիսի 8-14-ը Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողովը:

Համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որում պետք է ընդգրկված լինեն 10 անդամներ:

Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը:

Երևան-Օրենբուրգ-Երևան ճանապարհածախսը հոգում է մասնակիցը, իսկ կեցության, սննդի և Օրենբուրգում տեղափոխության ծախսերը՝ հրավիրող կողմը:

Համաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2022 թվականի մայիսի 15 կարող են youth@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ՝ «թեմա» դաշտում գրելով՝ «Օրենբուրգ», «Eurasia Global» և անուն, ազգանուն:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել +374 10 599 642 հեռախոսահամարին: