ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է Նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության ավագ մասնագետ (18-35.3-Մ4-2)

Հիմնական գործառույթները՝

  1. մասնակցում է քաղաքացիներին ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման աշխատանքներին՝ տեղեկատու հեռախոսի ամենօրյա սպասարկման միջոցով.
  2. մասնակցում է Նախարարություն այցելած քաղաքացիներին հետաքրքրող հարցերի պարզաբանման, անհրաժեշտության դեպքում նրանց համապատասխան ստորաբաժանման ուղղորդման աշխատանքներին.
  3. իրականացնում է գրանցամատյանում քաղաքացիների հարցերի մուտքագրում՝ ըստ բովանդակության, ինչպես նաև մշտադիտարկում.
  4. մասնակցում է ինտերնետային պարբերականների ամենօրյա մշտադիտարկման, հաշվետվությունների պատրաստման աշխատանքներին.
  5. խնդրահարույց հրապարակումները զեկուցագրով ներկայացնում է նախարարին և գլխավոր քարտուղարին.
  6. էլեկտրոնային կայքերում տեղադրված ամենօրյա կրթական հրապարակումները ներկայացնում է անմիջական ղեկավարին.
  7. ինտերնետային պարբերականների ամենօրյա մշտադիտարկման արդյունքները՝ ըստ բովանդակության և բնույթի, ամեն շաբաթ զեկուցագրով ներկայացնում է նախարարության գլխավոր քարտուղարին:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակայնության հետ կապերի կամ մամուլի հետ կապերի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  3. «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  4. Տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
  5. Ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.
  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 27.04.2022 – 29.04.2022թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 150 799 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-59-96-59 հեռախոսահամարով: