Ճապոնական «Goi Peace Foundation» հիմնադրամը երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է շարադրությունների (էսսեների) մրցույթ:
Ամենամյա մրցույթի այս տարվա թեման է՝ «My Values» («Իմ արժեքները»):
Շարադրությունները պետք է լինեն անգլերեն, ֆրանսերեն կամ ճապոներեն: Մրցույթի մասնակցության դիմումները պետք է լրացնել առցանց՝ հետևյալ հղմամբ՝ https://goipeace-essaycontest.org/:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի հունիսի 15-ն է:
Մրցույթի մասնակցության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հիմնադրամի կայքէջում՝ https://www.goipeace.or.jp/en/work/essay-contest/: