Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է 2022-2023 թթ. ԵՏՀ գիտահետազոտական աշխատանքների ծրագիրը:

Ծրագրում ներառված են 13 նոր՝ 2022 թվականին մեկնարկելիք գիտահետազոտական աշխատանքներ, որոնց իրականացման նպատակով կազմակերպվող մրցույթներին կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության կազմակերպությունները:

Նշված մրցույթների անցկացման մասին հայտարարությունները տեղադրվելու են ԵՏՀ ինտերնետային կայքի «Торги» բաժնում (հղումը՝ https://bit.ly/37xjkl2):

Ուշադրություն. 2022-2023 թթ. ԵՏՀ գիտահետազոտական աշխատանքների ծրագրով նախատեսված նոր աշխատանքներից մեկի համար մրցույթն արդեն հայտարարվել է (հղումը՝ https://bit.ly/3MmxbcA): Թեման գյուղատնտեսության ոլորտից է. հայտերն ընդունվում են մինչև 2022 թ. մայիսի 11-ը: