Աշխատանքային պարտականություններն են՝

1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործող իրավական ակտերի վերլուծությանը մասնակցություն.
2. Պետական բյուջեով տպագրվող դասագրքերի տպագրության և ազգային փոքրամասնությունների սովորողների համար դասագրքերի վերահրատարակման գործընթացի կազմակերպում /գնման հայտերի կազմում և պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողության իրականացում/.
3. Պետական բյուջեով տպագրվող դասագրքերի մուտքագրման, հավաքագրման ընթացքում համագործակցություն ԿՏԱԿ-ի հետ:
4. ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանների նախագծերի կազմում.
5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծերի հանրակրթության վարչությանն առնչվող ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն.
6. Սովորողների կենտրոնացված ավարտական քննություններին, մեդալակիր շրջանավարտներին գերազանցության մեդալով պարգևատրման գործընթացին մասնակցություն.
7. Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների աշխատանքների կազմակերպում, տնօրենի մրցույթի /ընտրության/ գործընթացի կազմակերպում և մասնակցություն.
8. Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային պայմանագրերի լուծման հետ կապված փաստաթղթերի և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կազմակերպում և իրականացում.
9. Հանրակրթական ուսումնական հաստատությունների սուբսիդավորման վերաբերյալ հանձնման-ընդունման ակտերի կազմում.
10. Քաղաքացիների դիմումների, դիմում-բողոքների ուսումնասիրություն: Գործող օրենքների և իրավական ակտերի մեկնաբանում և պարզաբանում: Բանավոր և գրավոր տեղեկատվության տրամադրում:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. Բարձրագույն կրթություն.
  3. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ.
  4. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  5. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  6. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 1 /մեկ/ տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի ապրիլի 18-20-ը ներառյալ, ժամը 14:00-18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2022թ. ապրիլի 20-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: