ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է մրցույթ` Գենդերային հավասարության բաժնի տնօրենի թափուր պաշտոնի համար:

Տվյալ պաշտոնին դիմելու համար հարկավոր է ունենալ համապատասխան ոլորտի առնվազն մագիստրոսի աստիճան և 15 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային լեզուներից (անգլերեն կամ ֆրանսերեն) առնվազն մեկի գերազանց և մյուսի` աշխատանքային մակարդակի իմացություն:

Ընտրված թեկնածուի հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկնքի 2 տարվա աշխատանքային պայմանագիր, որը հնարավորություն կընձեռի աշխատելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:

Հայտերը հնարավոր է ներկայացնել կազմակերպության պաշտոնական կայքէջում մինչև ս.թ. ապրիլի 19-ը՝ առցանց: