«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սիրով հրավիրում է տարբեր ոլորտների մասնագետների՝ իրացնելու իրենց մասնագիտական հմտությունները, բացահայտելու իրենց ներուժն ու երեխաներին ապահովելու կրթական հավասար հնարավորություններով՝ դառնալով ուսուցիչ և աշխատելով մարզային համայնքներում բնակվող աշակերտների հետ:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ և օժանդակությամբ։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը վերապատրաստում է այդ մասնագետներին և համայնքում գտնվելու երկու տարիների ընթացքում նրանց ապահովում մենթորական և մեթոդական շարունակական աջակցությամբ։

Մասնակիցները, ի հավելումն դպրոցի աշխատավարձի, կստանան ֆինանսական ամսական հավելյալ օժանդակություն` իրենց կեցության ծախսերը հոգալու համար։

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է։

Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցե՛ք հետևյալ հղմամբ՝ arm.teachforarmenia.org/how-to-apply: