Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի 2022 թվականի «ապրիլի» «01» «01/22» որոշմամբ
Մրցույթի ծածկագիրը` ԵՔ-ԴՄ-ԵԿ-01/22

Պետական մարմինը (այսուհետ՝ նաև պատվիրատու)` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը գտնվում Վ. Սարգսյան 3 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2022 թվականի մայիսի 3-ը, ժամը 10:00-ը: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.escs.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով 2022 թվականի մայիսի 3-ին, ժամը 10:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար `
Արմենուհի Պետրոսյանին

Հեռախոս +(37410 599642)
Էլ. փոստ armenuhi.petrosyan@escs.am