Համաձայն ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության 2023 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» 2022 թվականի հունվարի 20-ի N 72-Ա որոշման հավելվածի 19-րդ կետի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2023-2025 թթ. բյուջետային հայտի հանրային քննարկումներ:
Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մարտի 31-ը education2030@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը։ Մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023-2025 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ՝ 2023 թ․ բյուջեի) հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները հարկ է ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով՝ նախքան քննարկման օրը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՄԺԾԾ հայտը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում՝ https://escs.am/am/category/budget/ :
Քննարկումները տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան,Վ. Սարգսյան 3, Կառավարական N 2 շենք, 9-րդ հարկ):
Քննարկումների ժամանակացույցը՝ ստորև.
Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն - 31 մարտի, ժամը՝ 11։00
Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն - 31 մարտի, ժամը՝ 15:00
Սպորտ - 1 ապրիլի, ժամը՝ 15։00
Երիտասարդություն, արտաքին կապեր - 5 ապրիլի, ժամը՝ 15։00
Հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն - 6 ապրիլի, ժամը՝ 10։00
Բարձրագույն կրթություն - 6 ապրիլի, ժամը՝ 15։00