Բուլղարիայի կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բուլղարերենի, բուլղարական գրականության և մշակույթի թեմատիկայով միջազգային ամառային սեմինարներին մասնակցության հայտերի ընդունում՝ հետևյալ պայմաններով

Սեմինարը Բուլղարիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ֆինանսական աջակցությամբ կազմակերպում է Սոֆիայի համալսարանի սլավոնագիտության ֆակուլտետը: Սեմինարը նախատեսված է բուլղարական և սլավոնագիտության բնագավառների դասախոսների, հետազոտողների և ուսանողների, թարգմանիչների և նրանց համար, ովքեր հետաքրքրված են բուլղարերենով, Բուլղարիայի գրականությամբ, պատմությամբ և մշակույթով:

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ կապ հաստատելով Վլադիմա Պոպովա-Նատովայի հետ (vpopova@mon.bg/):

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է 2022 թվականի մայիսի 2-ը։

Կից՝ մասնակցության հայտաձևերը։