ՀՀ ԿԳՄՍՆ Ա Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցը 2022 թ. մայիսի 7-ին կազմակերպում է «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս, որին կարող են մասնակցել 7-12-րդ դասարանների սովորողները։

Կոնֆերանսի նպատակն է՝

  • խորացնել բնագիտական առարկաների գիտելիքները գիտահետազոտական աշխատանքի փորձով,
  • ծանոթանալ գիտական արդի խնդիրներին և նրանց լուծման ժամանակակից մոտեցումներին,
  • նպաստել հանրապետության տարբեր դպրոցներում բնագիտությամբ հետաքրքրվող սովորողների համագործակցությանը,
  • սովորողների շրջանում ձևավորել մեծ լսարանի առջև ելույթ ունենալու հմտություններ,
  • նպաստել հանրակրթություն-գիտություն, դպրոց-բուհ կապերի ամրապնդմանը:

Կոնֆերանսը կընթանա երեք փուլով՝ գլխավոր զեկույցներ, զեկույցներ խմբերում, ուսուցողական-փորձարարական փուլ։ Գլխավոր զեկույցներով հանդես կգան տարբեր գիտական, կրթական հաստատություններ ներկայացնող կենսաբաններ, ֆիզիկոսներ և քիմիկոսներ։ Խմբերում զեկուցողները կլինեն ՀՀ դպրոցների՝ կոնֆերանսին հայտագրված սովորողները։

Բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ, իսկ ընտրված լավագույն ելույթները կարժանանան պատվոգրերի և մրցանակների։

Գրանցման հայտ կարելի է ներկայացնել և՛ որպես ունկնդիր, և՛ որպես զեկուցող։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 20.04.2022 թ.:

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/yhdB9gbM9fpdwf4o8:

Հավելյալ տեղեկությունների համար աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-16:00-ը, զանգահարել (010) 391070, (094) 108908 հեռախոսահամարներով: