(Մեկ թափուր տեղ)
Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝

1.Մշակում է ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի օրինակելի առարկայացանկի ձևավորման մեթոդներ:
2. Գնահատում և լրամշակում է ՀՊՉ և բնագավառի առարկայական չափորոշիչների վերջնարդյունքների բնագավառի առարկաների ծրագրերի բովանդակության և վերջնարդյունքների համապատասխանությունը:
3. Գնահատում և լրամշակում է ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեություն բնագավառի առարկայի ծրագրի վերջնարդունքներին առարկայի բովանդակության համապատասխանությունը:
4. Ուսումնասիրում և գնահատում է ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի պահանջների կատարումն ապահովող դասավանդման մեթոդները, մշակում է նոր մեթոդներ:
5. Մշակում է ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի առարկայական ծրագրով պահանջվող վերջնարդյունքների ապահովմանը ուղղված դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ, օրինակելի պլաններ, գործիքներ։
6. Մշակում է ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի (այդ թվում՝ էլեկտրոնային) և մանկավարժահոգեբանական փորձաքննության չափանիշներ։
7.Կազմակերպում է ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի փորձաքննությունը և աջակցում է դասագրքերի ընտրության և փորձարկման գործընթացներին:

8. Մշակում է ուղեցույցներ թղթային և էլեկտրոնային տարբերակով:
9. Վարում է հեռավար դասընթացներ։
10. Ուսումնասիրում է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում է այդ գործառույթների համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1.Բարձրագույն կրթություն:
2. Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի առարկաներից առնվազն մեկի մանկավարժական աշխատանքի՝ չորս տարվա աշխատանքային ստաժ։
3. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
4. Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:
5. Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն:
6. Ուղեցույցների թղթային և թվային տարբերակով մշակման կարողություն:
7. Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն:
8 Word, Excel և Powerpoint ծրագրերի իմացություն։
9.Համացանցում անհրաժեշտ տեղեկատվության որոնման և բլոգ վարելու կարողություն:
10.Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց փաստթաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, առցանց քննարկումների մասնակցելու կարողություն:
11.Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Դիմումների ընդունման ժամկետն է` 14.03.2022 – 22.03.2022 թթ.:
Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճեն,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեններ (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ զինգրքույկ:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. Փոստ՝ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 22.03.2022թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մարտի 25-ին` ժամը 1100-ին։ Հասցե՝ ք Երևան, Տիգրան Մեծի 67։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 1800: