Կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետի հիմնական գործառույթները՝
1. Իրականացնում է վարչության աշխատանքների կառավարում և ղեկավարում։
2․Ապահովում է ուսումնական հաստատության կառավարման գործող մոդելների, նորարարական մոտեցումների և հանրակրթության ոլորտի հետազոտությունների մշակման աշխատանքները։
3․Ապահովում է ուսումնական հաստատության կառուցվածքի, ընթացիկ աշխատանքների նկարագրություն, գործող մոդելների ուսումնասիրություն, նոր մոդելների մշակումը։
4․Ապահովում է ուսումնական հաստատությունում ուսումնական գործընթացի պլանավորման և իրականացման մեթոդական ուղեցույցների մշակումը:
5․Ապահովում է ներդպրոցական վերահսկողության ռազմավարությունների, մեթոդների և իրականացման ուղեցույցների մշակումը:
6․Ապահովում է ուսումնական հաստատության գործունեության իրավական փաստաթղթերի լրամշակման առաջարկությունների ներկայացումը և դրանց օգտագործման մեթոդական ուղեցույցների մշակումը։
7․Ապահովում է ուսումնական հաստատության կանոնադրության փոփոխությունների կատարման առաջարկությունների ներկայացումը և օգտագործման տեղեկատվական ուղեցույցների մշակումը:
8․Ապահովում է ուսումնական հաստատությունում աշխատանքային հարաբերությունների կարգավորման գործող համակարգի ներկայացման ուղեցույցերի մշակումը:
9․Ապահովում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կառուցվածքի և կազմման մեթոդական ուղեցույցների մշակումը:
10․Ապահովում է ուսումնական հաստատության գործունեության տնտեսական դաշտի լրամշակման առաջարկությունների ներկայացումը և դրանց օգտագործման մեթոդական ուղեցույցների մշակումը:
11․Ապահովում է ուսումնական հաստատության ծախսերի ֆինանսական պլանավորման, բյուջեի կառավորման մեդելների, ռազմավարությունների առաջարկությունների ներկայացումը և մեթոդական ուղեցույցների մշակումը:
12․Ապահովում է ուսումնական հաստատության ծախսերի նախահաշվի և դրա կառավորման մոդելների, ռազմավարությունների առաջարկությունների ներկայացումը և մեթոդական ուղեցույցների մշակումը:
13․Ապահովում է ուսումնական հաստատությունում ծախսերի կատարման և վարձատրության հիմունքների մեթոդական ուղեցույցների մշակումը։
14․Ապահովում է ուսումնական հաստատության բյուջետային ֆինանսավորման գործող կարգի ներկայացման ուղեցույցների և նոր կարգի նախագծի մշակումը:
15․Ապահովում է սովորողների մասնագիտական կողմնորոշման գործընթացների մեթոդաբանության և ծրագրերի մշակումը։
16․Ապահովում է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի գրավչության բարձրացմանը նպաստող միջոցառումների մշակումը և կազմակերպումը։
17․Ապահովում է կրթության համաշխարհային զարգացումների ուսումնասիրություն և նորարական մոտեցումների փորձարկում Ուսումնական հասըտատություններում։
18․Ապահովում է ուսումնական հաստատություններում իրականացվող նորարական ծրագրերի և նախագծերի մշտադիտարկումը և գնահատումը։
19․Ապահովում է տարբեր երկրների և համայնքների, այդ թվում՝ հայկական սփյուռքի կրթական հաստատությունների և մասնագետների հետ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը և բացահայտումը, համագործակցային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը։
20․Ապահովում է սովորողների անձնային աճի, արժեհամակարգի ձևավորման և բնականոն զարգացման վրա կրթական ծրագրերի բովանդակության և ծավալի ազդեցության, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական և ֆիզիկական միջավայրի ուսումնասիրությունը և բարելավման առաջարկների մշակումը։
21․Ապահովում է կրթական ծրագրեր ֆինանսավորող միջազգային և տեղական կազմակերպությունների դաշտի ուսումնասիրությունը։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Բարձրագույն մանկավարժական կրթություն:
- Վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային փորձ հանրակրթական ուսումնական հաստատությունում։
- Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի իմացություն՝ «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքներ, հանրակրթության պետական չափորոշիչ, առարկայական ծրագրերի կառուցվածք, ուսուցիչների ատեստավորման կարգ, վերապատրաստման ծրագրերի և չափորոշիչների կառուցվածք, աշխատանքների կազմակերպման օրինաչափությունները և ընթացակարգերը, ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերը։
- Հանրակրթության գործող կարգերի իմացություն։
- Օրեքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:
- Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն:
- Գործող ուսումնական պլանի իմացություն:
- Գնահատման մեթոդաբանության իմացություն։
- Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն:
- Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց փաստաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, քննարկումների մասնակցելու կարողություն:
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
- Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
- Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Դիմումների ընդունման ժամկետն է` 14.03.2022 – 22.03.2022 թթ․:
Աշխատավարձի չափը՝ 280․000 ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 22.03.2022 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց ս/թ. մարտի 25-ին` ժամը։ ժամը 1000-ին, Հասցե՝ ք․ Երևան, Տիգրան Մեծի 67:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: