Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության Միջազգային հարաբերությունների ինստիտուտի կողմից անցկացվում է «Երկխոսությունը՝ խաղաղության երաշխիք. միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը» խորագրով մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, մագիստրոսներ, ասպիրանտներ, հետազոտողներ, մինչև 30 տարեկան երիտասարդ ուսուցիչներ՝ սեփական կամ համահեղինակած և նախկինում չհրապարակած գիտական հոդվածներով (թուրքմեներենով, ռուսերենով և անգլերենով):

Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև 2022 թ. սեպտեմբերի 1-ն իրենց գիտական հոդվածները պետք է ուղարկեն hgi.hgddek@online.tm կամ դեսպանության armenia_mfa@online.tm էլ. hասցեներին:

Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ կից ներկայացված նյութից: