ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, դեսպանության` մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն և մշակութային համագործակցության հարցերով կցորդ Սիրիել Լուրդը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ոլորտում առկա հայ-ֆրանսիական համագործակցութունը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները, որոնք ներառում են մասնավորապես թանգարանների` տեխնիկական նոր լուծումներով ապահովումը, թանգարանային ոլորտի մասնագետների վերապատրաստումները, թանգարանային կառավարման ոլորտի բարելավումը:

Անդրադարձ է կատարվել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությանը, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն` մշակութային ժառանգության ոլորտում առկա համագործակցությունն արդյունավետ շարունակելու և ընդլայնելու ուղղությամբ: