Մեկնարկել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ռենմինի համալսարանի «Մետաքսի ճանապարհ» դպրոցի կրթաթոշակային ծրագիրը:

Համալսարանն ուսանողներին կհատկացնի մագիստրոսական կրթություն ստանալու ամբողջական կրթաթոշակ հետևյալ մասնագիտացումներով՝

  • Չինական քաղաքագիտություն,
  • Տնտեսագիտություն,
  • Իրավունք,
  • Մշակույթ։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 30-ն է։
Մագիստրոսական ծրագրին դիմելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը http://srs.ruc.edu.cn կայքում և կից նյութում: