Աշխատանքային պարտականություններն են՝

  1. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի, այդ թվում լիցենզավորման, հավատարմագրման կարգերի ուսումնասիրություն, դրանց վերաբերյալ մասնագիտական առաջարկությունների, եզրակացությունների, մեթոդական պարզաբանումների տրամադրում.
  2. ՀՀ Կառավարության գործունեության ծրագրից և այլ փաստաթղթերից բխող բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտին առնչվող միջոցառումների իրականացմանն ուղղված աշխատանքների կատարում.
  3. բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտին վերաբերող միջազգային փորձի, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հիմնական սկզբունքների և ուղղությունների ուսումնասիրություն, դրանց ներդրման ուղղված մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների ու խորհրդատվության ներկայացում.
  4. բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերի մշակման մասնակցություն, դրանց վերաբերյալ դիրքորոշման ներկայացում.
  5. նախարարություն հասցեագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտին առնչվող գրությունների, դիմումների ուսումնասիրություն,
  6. վարչության կամ բաժնի պետի, վարչության պետի տեղակալի հանձնարարությամբ՝ այլ աշխատանքն

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. Բարձրագույն կրթություն.
  3. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  5. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված իրավական ակտերի իմացություն.
  6. Գրական հայերենի տիրապետում.
  7. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 3 /երեք/ ամիս:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր՝ անձնագիր, դիպլոմ /ներ/, վկայական /ներ/, աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից).
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք
. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի մարտի 1-3-ը ներառյալ, ժամը 14:00-18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2022թ. մարտի 3-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: