Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի պետի հիմնական գործառույթները՝

1.Մշակում է բնագավառի օրինակելի առարկայացանկի ձևավորման մեթոդներ:
2.Գնահատում և լրամշակում է և ՀՊՉ և առարկայական չափորոշիչների վերջարդյունքներին բնագավառի առարկաների ծրագրերի բովանդակության և վերջարդյունքների համապատասխանությունը:
3.Գնահատում և լրամշակում է առարկայի ծրագրերի վերջարդյունքներին առարկայի բովանդակության համապատասխանությունը:
4.Ուսումնասիրում և գնահատում է բնագավառի պահանջների կատարումն ապահովող դասավանդման մեթոդները, մշակում է նոր մեթոդ:
5.Մշակում է առարկայական ծրագրով պահանջվող վերջարդյունքների ապահովմանը ուղղված դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ, օրինակելի պլաններ, գործիքներ:
6.Մշակում է դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի (այդ թվում՝ էլեկտրոնային) և մանկավարժահոգեբանական փորձաքնության չափանիշներ:
7.Կազմակերպում է դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի փորձաքննությունը և աջակցում է դասագրքերի ընտրության և փորձարկման գործընթացներին:
8.Կազմակերպել այլ մարմինների, պաշտոնատար անձանց կողմից պահանջվող՝ բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրումը:
9.Ուսումնասիրել բաժնի գորժառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգել և վերլուծել այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն մանկավարժական կրթություն:
  2. Վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային փորձ հանրակրթական ուսումնական հաստատությունում։
  3. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի իմացություն՝ «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքներ, հանրակրթության պետական չափորոշիչ, առարկայական ծրագրերի կառուցվածք, ուսուցիչների ատեստավորման կարգ, վերապատրաստման ծրագրերի և չափորոշիչների կառուցվածք, աշխատանքների կազմակերպման օրինաչափություն-ները և ընթացակարգերը, ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերը։
  4. Օրեքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:
  5. Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն:
  6. Գործող ուսումնական պլանի իմացություն:
  7. Գնահատման մեթոդաբանության իմացություն։
  8. Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն:
  9. Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց փաստաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, քննարկումների մասնակցելու կարողություն:
  10. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  11. Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  12. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  13. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Դիմումների ընդունման ժամկետն է` 25.02.2022 – 07.03.2022 թթ.:
Աշխատավարձի չափը՝ 250․000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 07.03.2022թ.:
Մրցույթն անցկացվում է մեկ փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մարտի 11-ին` ժամը 11-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033) 57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: