Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանը 2022-2023 ուսումնական տարվա համար հայտարարում է ընդունելություն՝ օտարերկրյա դիմորդների համար՝ բակալավրիատի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրատուրայի, կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով:

Ընդունելության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումներով՝ https://bit.ly/3LBbd66 և https://bit.ly/3gSUdKH, իսկ առցանց գրանցման և փաստաթղթերի ներկայացման համար՝ https://admission-2021.rudn.ru) հղմամբ:

Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացնում է նաև օլիմպիադա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն» և «Էկոլոգիա» առարկաներից հետևյալ լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն և իսպաներեն: Օլիմպիադային կարող են մասնակցել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն 2022 թվականին ընդունվելու Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարան բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով: Օլիմպիադայի հաղթողները կստանան հնարավորություն ուսանելու բուհում անվճար՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի հաշվին, իսկ մրցանակակիրներին կտրամադրվեն ուսման վճարի զեղչեր:

Օլիմպիադային մասնակցելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղմամբ՝ olymp.rudn.ru: