Աշխատանքային պարտականություններն են՝
- Նախարարության, ինչպես նաև նախարարության ենթակայության տակ գտնվող կոմիտեների համակարգչային սարքավորումների սպասարկում և պրոֆիլակտիկ զննում,
- Նախարարության հաշվեկշռում հաշվառված համակարգչային սարքավորումների աշխատանքային վիճակի ապահովում։ Անհրաժեշտության դեպքում համապատասխան կարգավորումների կատարում, վնասված և/կամ անսարք համակարգչային մասերի փոխարինում,
- Հակավիրուսային ծրագրերի տեղակայում՝ համակարգչային ցանցի ադմինիստրատորի համաձայնությամբ,
- Բազմաֆունկցիոնալ տպիչների (երեքը մեկում) տեղադրում և համապատասխան կարգավորումների իրականացում,
- Օպերացիոն համակարգի տեղադրում, վերականգնում և դրա հետ կապված թերությունների վերացում,
- Նոր համակարգիչներ, ինչպես նաև վերանորոգված համակարգիչների տեղադրում և համապատասխան կարգաբերումների իրականացում,
- Խափանված համակարգչային տեխնիկայի վերանորոգման ծառայություններ մատուցող ընկերություններին անսարք համակրգիչների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
- Փորձագետը եռամսյա ժամկետի ավարտից հետո եռօրյա ժամկետում հաշվետվություն է ներկայացնում իր անմիջական ղեկավարին։
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
- ՀՀ քաղաքացիություն.
- Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 1 /մեկ/ տարի:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի փետրվարի 16-ից 18-ը ներառյալ, ժամը 09:00-12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2022թ. փետրվարի 18-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: