Վարորդի հիմնական գործառույթները՝

  1. Համապատասխան ուղեգրի հիման վրա, կատարում է հիմնադրամի աշխատակիցների կամ հյուրերի տեղափոխում, ինչպես նաև բեռնափոխադրումներ՝ ՀՀ տարածքում։
  2. Ապահովում է ավտոմեքենայի ամենօրյա խնամքը, պատշաճ սանիտարական վիճակը և անխափան աշխատանքը։
  3. Հետևում է ավտոմեքենայի տեխնիկական վիճակին, սահմանված կարգով կազմակերպում է տեխզննում և ԱՊՊԱ, անսարքությունների դեպքում տեղեկացնում գործատուին։
  4. Սահմանված կարգով ներկայացնում է վառելանյութի ծախսի և ավտոմեքենայի վազքի մասին հաշվետվություններ։
  5. Ինչպես աշխատանքային, այնպես էլ ոչ աշխատանքային ժամերին ապահովում է ավտոմեքենայի պահպանումը և կրում լիակատար նյութական պատասխանատվություն։
  6. Պահահպանում է ճանապարհային երթևեկության կանոնները, խախտումների դեպքում առաջացած տուգանքները վճարում է իր հաշվին։
  7. Կատարում է Գործատուի կողմից տրված այլ հանձնարարականներ։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Միջին մասնագիտական կամ միջնակարգ կրթություն, վորորդական իրավունք /D կարգ/, տեղեկանք առողջական վիճակի մասին։
  2. Համապատասխան աշխատանքային փորձ
  3. Բարեվարքություն:
  4. Կոնֆլիկտների կառավարում
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 11.02.2022 – 21.02.2022 թթ.:
  • Աշխատավարձի չափը 180.000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ

7) Միջին մասնագիտական կամ միջնակարգ կրթությունը, վորորդական իրավունք /D կարգ/ հավաստող փաստաթղթեր, տեղեկանք առողջական վիճակի մասին։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով էլ. փոստ hr@kznak.am: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 21.02.2022 թ.:

Մրցույթն անցկացվում է մեկ փուլով` փաստաթղթային և հարցազրույց, փետրվարի 23-ին` ժամը 1100-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033) 57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: