Գերմանական «Կոպերնիկուս Բեռլին» ասոցիացիան այս տարի հայ երիտասարդներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու Բեռլինում կայանալիք հետևյալ երեք միջոցառումներին:

Միջոցառումների մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով՝

  • Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Սոցիալական ինտեգրումը և միգրանտների մասնակցությունը հասարակության ներսում»:

Տևողությունը՝ 09.03-16.03.2022:

Գրանցումը՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը՝ հետևյալ հղումով:

  • Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Երիտասարդների առաջարկները կլիմայի փոփոխությունը կանխարգելելու և լուծելու առնչությամբ»:

Տևողությունը՝ 10.03-19.03.2022:

Գրանցումը՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը՝ հետևյալ հղումով:

  • Դասընթաց «Կիսվե՛ք ճշմարտությամբ»:

Տևողությունը՝ 13.03 -21.03.2022:

Գրանցումը՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը՝ հետևյալ հղումով:

Տեղեկացնում ենք, որ մասնակիցների կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպիչ կողմը, իսկ ճանապարհածախսը՝ մասնակիցը: