Հիմնական գործառույթները՝
1) իրականացնում է պետական և ոչ պետական հանրակրթական, բարձրագույն, միջին և նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական (ավարտական) փաստաթղթերի հայտավորման, պատվիրման և բաշխման աշխատանքները.
2) մասնակցում է կորցրած և խոտանված ավարտական փաստաթղթերի հիմքերի ստուգման և կրկնօրինակների տրամադրման աշխատանքներին.
3) իրականացնում է հանրակրթական դպրոցների գերազանցության մեդալների պատվիրման և բաշխման աշխատանքները.
4) իրականացնում է ուսումնական հաստատությունների (բարձրագույն, միջին մասնագիտական) ակադեմիական տեղեկանքների և դիպլոմների հավելվածների պատվիրման և բաշխման գործընթացը.
5) իրականացնում է ավարտական փաստաթղթերի իսկության հաստատման գործընթացը.
6) իրականացում է Բաժնի իրավասության շրջանակներում կազմակերպություններից և քաղաքացիներից ստացված գրությունների, դիմումների, դիմում-բողոքների պատասխանների կազմման աշխատանքները.
7) մասնակցում է հանրակրթական ուսումնական հաստատությունների դասամատյանների, գովասանագրերի, ատեստատների և վկայականների, և նախնական մասնագիտական ուսումնական հասատատությունների դիպլոմների գնման հայտի նախագծման աշխատանքներին.
8) իրականացնում է մեթոդական ցուցումներով նախատեսված ձևաչափերին համապատասխան ավարտական փաստաթղթերի նախատեսվող թվաքանակի հաշվարկման աշխատանքները.
9) իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի աշխատողների պարգևատրման (շնորհակալագիր, պատվոգիր, հուշամեդալ) նախարարի հրամանների նախագծերի պատրաստման աշխատանքները:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն.
- Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների, ՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման լրացման, հաշվառման և պահպանման կարգը հաստատելու» թիվ 609-Ն հրամանի, ՀՀ ԿԳ նախարարի 2019 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պարգևների ձևերը սահմանելու և պարգևների ներկայացման շնորհման մասին» թիվ 07-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 07.02.2022 – 09.02.2022թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 175 932 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: