Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների՝ նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը:

Օրակարգային առաջին երկու հարցերը վերաբերում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությանը։

Միաձայն կողմ քվեարկությամբ՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, իսկ քարտուղար՝ համալսարանի գիտական քարտուղար Հասմիկ Փիլավջյանը:

Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին այդ բարձր կարգավիճակը իրեն վստահելու համար և խոստացել անել առավելագույնը՝ համալսարանի զարգացման ու որդեգրած տեսլականի իրականացման համար։