ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

«Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն`

ա) բարձրագույն կրթություն,
բ) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, «Գնումների մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտեր).
դ) պետական կազմակերպության զարգացման ու բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն.
ե) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
զ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
է) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ը) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
թ) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
ժ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով,
բ) 3x4 չափի երկու լուսանկար,
գ) աշխատանքային գրքույկի պատճեն,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ /լրացված/,
է) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում)
ը) զարգացման և բարեփոխման մշակած հայեցակարգ, որը մասնակիցը հարցազրույցի ժամանակ ներկայացնում է մրցութային հանձնաժողովին,
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ։

Մրցույթին մասնակցելու համար դիմումները /փաստաթղթերը բնօրինակներով/ ներկայացնել 2022 թվականի փետրվարի 1-ից մարտի 2-ը ներառյալ, ժամը՝ 10։00-ից 13։00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.`010-58-34-83, 010-59-96-59

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մարտի 11-ին, ժամը՝ 15։00-ին` Գնահատման և թեստավորման կենտրոնում : Հասցեն` ք. Երևան, Այգեստան փողոցի 9/4/։