Հունվարի 24-ին, ժամը 12.00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման, միջին մասնագիտական կրթական ծրագրով լիցենզիայի կասեցման, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների դադարեցման հարցեր: