Աշխատանքային պարտականություններն են՝

  1. Իրականացնում է պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների /բարձրագույն, միջին և նախնական մասնագիտական, հանրակրթական/ ավարտական փաստաթղթերի հայտերի հավաքագրում, հիմքերի ստուգում, ձևաթերթիկների և գերազանցության մեդալների տրամադրում.
  2. մասնակցում է բարձրագույն, միջին և նախնական /արհեստագործական/ մասնագիտական, հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների կորցրած և խոտանված ավարտական փաստաթղթերի արխիվային հիմքերի ստուգման կրկնօրինակների տրամադրման աշխատանքներին:
  3. իրականացնում է ավարտական փաստաթղթերի իսկության հաստատման գործընթացը:
  4. իրականացնում է Բաժնի իրավասության շրջանակներում կազմակերպություններից և քաղաքացիներից ստացված գրությունների, դիմումների, դիմում-բողոքների պատասխանների կազմման աշխատանքները.
  5. իրականացնում է ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, Վարչապետի աշխատակազմեր ներկայացվող պետական պարգևներ, կոչումներ շնորհելու մասին փաստաթղթերի փաթեթի պատրաստման աշխատանքները.
  6. իրականացնում է ԿԳՄՍ նախարարության պարգևների /հուշամեդալ, պատվոգիր, շնորհակալագիր/ հրամանների նախագծերի պատրաստման աշխատանքները.
  7. իրականացնում է բարձրագույն, հետբուհական, միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերի մշակումը.
  8. մասնակցում է հանրակրթական ուսումնական հաստատությունների դասամատյանների, գովասանագրերի, ատեստատների և վկայականների, և նախնական մասնագիտական ուսումնական հասատատությունների դիպլոմների գնման հայտի նախագծման աշխատանքներին:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. Բարձրագույն կրթություն.
  3. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  5. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված իրավական ակտերի իմացություն.
  6. Գրական հայերենի տիրապետում.
  7. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 3 /երեք/ ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի անունով (դիմումի ձևը կցվում է).
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր՝ անձնագիր, դիպլոմ /ներ/, վկայական /ներ/, աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից).
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք
. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի հունվարի 11-13-ը ներառյալ, ժամը 09:00-12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2022թ. հունվարի 13-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: