Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 18-34.10-Մ2-8)
Հիմնական գործառույթները՝
- իրականացնում է մշակութային շարժական ժառանգության հավաքածուների պահպանության, օգտագործման, վերականգնման, ուսումնասիրման և հանրահռչակման պետական քաղաքականության վերլուծություն, միտումների և օրինաչափությունների ուսումնասիրություն,
- իրականացնում է Ոլորտում պետական, նպատակային ու զարգացման կարճաժամկետ ծրագրեր,
- իրականացնում է Ոլորտի հայեցակարգերի, ռազմավարության, Ոլորտը կարգավորող իրավական ակտերի, Ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող չափորոշիչների, մեթոդական ցուցումների, պարզաբանումների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակումը, ինչպես նաև գործող փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ.
- իրականացնում է Ոլորտի մասով Վարչության համագործակցությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, գիտական, երիտասարդական, ուսումնական ու այլ կազմակերպությունների, ստեղծագործական միությունների հետ,նպաստում է շփումների ստեղծմանն ու զարգացմանը.
- իրականացնում է Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները.
- իրականացնում է մշակույթի շարժական ժառանգության հավաքածուների հաշվառման, անձնագրավորման, պահպանության, ուսումնասիրման, օգտագործման, ցուցադրման և հանրահռչակման աշխատանքները, դրանց ուսումնասիրությունը և վերլուծությունը.
- իրականացնում է Նախարարության կողմից Ոլորտին վերաբերող միջոցառումների (Թանգարանային գիշեր, Թանգարանի միջազգային օր, Եվրոպական ժառանգության օրեր և այլն) կազմակերպման աշխատանքները.
- իրականացնում է պետական սեփականություն համարվող մշակութային շարժական ժառանգության՝ թանգարանային հավաքածուների հաշվառման, պահպանման, վերականգնման, ուսումնասիրման, օգտագործման, ցուցադրման և հանրահռչակման աշխատանքներ, կատարում ուսումնասիրություններ և վերլուծություններ.
- Որպես հանձնաժողովի անդամ իրականացնում է Ոլորտի՝ հատուկ նպատակներով ստեղծված, Նախարարին կից գործող և այլ խորհուրդների ու հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը.
- Ոլորտին վերաբերող մասնագիտական եզրակացությունների տրամադրում.
- իրականացնում է Նախարարության ենթակայության պետական թանգարաններում առարկաների և թանգարանային հավաքածուներին հաղորդակցվելու պայմանակարգի (ռեժիմ) հետ կապված աշխատանքները.
- իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների և իրավաբանական անձանց գրություններում, նամակներում և դիմումներում բարձրացված Ոլորտին վերաբերվող հարցերի ուսումնասիրություն.
- իրականացնում է Ոլորտի մասնագետների պաշտոնական պարտականությունների որակավորման բնութագրերի մշակման հետ կապված աշխատանքներ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- Կրթություն, որակավորման աստիճանը`
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ - Հումանիտար գիտություններ և արվեստ- Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ
ՈԼՈՐՏ - Արվեստ, Հումանիտար գիտություններ- Սոցիալական և վարքաբանական գիտություններ
ԵՆԹԱՈԼՈՐՏ - Միջոլորտային մասնագիտություններ, Պատմություն և հնագիտություն- Մշակութաբանություն
2) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տեղեկատվության և հարակից մասնագիտությունների բնագավառում թանգարանագետի կամ գրադարանավարի կամ արխիվագետի կամ մատենագետի՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 05.01.2022 – 11.01.2022թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010 /599659/, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am
- Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: