ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակ, որին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը:

Մրցանակը կշնորհվի տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական ու հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից առնվազն երեք տարի իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի ազդեցություն ուսուցիչների աշխատանքային արդյունավետության բարձրացման վրա։

Յուրաքանչյուր երկիր կարող է առաջարկել առավելագույնը հինգ հայտ, որոնք կարող են ներկայացվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ազգային հանձնաժողովի միջոցով։ Մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվի:

Մասնակցության պարագայում հայտերը պետք է ներկայացնել ՀՀ ԱԳՆ՝ v.ter-petrosyan@mfa.am էլ. փոստի հասցեին։

Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://en.unesco.org/themes/teachers/hamdan-prize: