ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը աշխատանքային հանդիպում են ունեցել Ռուասաստանի Դաշնության 3D տեխնոլոգիական ոլորտի առաջատար ՌՈՍՏԵԽ (Ростех) և ՌՈՍԱՏՈՄ (Росатом) պետական կազմակերպությունների ադդիտիվ տեխնոլոգիաների զարգացման պատասխանատուներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ռուսական պատվիրակության կազմը ներկայացրել են ՌՈՍՏԵԽ ադդիտիվ տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Կոչկուրովը, ՌՈՍԱՏՈՄ-ի կազմում ընդգրկված RusAT ադդիտիվ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Միխայիլ Տուրունդաևը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության «ՑԻՏՈ» (ЦИТО) ընկերության զարգացման գծով տնօրենի տեղակալ Սերգեյ Բուշնեվը, Սիթիմոբիլ (Ситимобил) կենտրոնի համահիմնադիր Հովհաննես Առաքելյանը, «Ալմազ Անթեյ» կոնցեռնի Կիրառական նյութագիտության գիտահետազոտական ​​ինստիտուտի տնօրեն Լյուբով Նեֆեդովան, «Սիստեմ» (Систем) կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Աշխեն Հովսեփյանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ կրթության և գիտության ոլորտներում ռուսական կողմի հետ ՀՀ-ն ունի համագործակցության լայն ձևաչափ: «Համագործակցության, մասնավորապես տեխնոլոգիական կրթության զարգացման ոլորտում համագործակցության զարգացման համար անհրաժեշտ է կոնկրետեցնալ խնդիրները` ավելի թիրախային և հստակ նպատակներ սահմանելով: Վստահ եմ, որ համագործակցության ամրապնդման պատրաստակամությունը երկուստեք է»,- նշել է նախարարի տեղակալը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, կարևորելով բարձրագույն կրթության և գտության ոլորտներում համագործակցությունը, առաջնային է դիտարկել հատկապես 3D տեխնոլոգիական կրթության զարգացմանը միտված երկկողմ ծրագրերի իրականացումը: Նա նշել է, որ այս առումով առաջնային նշանակություն ունի բնագիտական առարկաների հանդեպ դպրոցից ձևավորվող նախապատվությունը, որն համարվում է 3D տեխնոլոգիաների արդյունաբերություն և գիտության զարգացման հիմքը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այս առնչությամբ տեղեկացրել, է, որ գործող հայ-ռուսական միջպետական ծրագրով տարեկան մինչև 200 հայ երիտասարդներ կրթություն են ստանում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնցից շատերը նախընտրում են բնագիտական ուղղվածության մասնագիտությունները: Այս համատեքստում, ըստ նախարարի տեղակալի` կարելի է դիտարկել նաև ադդիտիվ տեխնոլոգիաների մասնագիտությունների ներառումը ցանկում:

Ռուսական կողմի ներկայացուցիչները ներկայացրել են տեխնոլգիական կրթության զարգացման առաջնահերթությունը` նշելով, որ իրենց մոտ ևս այս ասպարեզում կադրերի մեծ պահանջարկ կա` հաշվի առնելով, որ 3D տեխնոլոգիաներ արդյունաբերությունն այժմ իր բոլոր հնրավարություններով ներդրվում է ոչ միայն կրթության և գիտության, այլև առողջապահության, ինչպես նաև տնտեսության և արդյունաբերության գրեթե բոլոր ոլորտներում: Նրանք նաև նշել են, որ Սոչի քաղաքի հանրակրթական դպրոցներում 3D տեխնոլգիական կրության փորձնական ծրագիր է իրականացվում, որը կարող է օգտակար լինել գործընկեր երկների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել և ուղենշվել են նաև Հայաստանում ադդիտիվ տեխնոլոգիաների ներդրման շրջանակնում համագործակցության զարգացման լայն շրջանակի առնչվող հարցեր: