ՀՀ Սյունիքի մարզի «Արավուսի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի թափուր պ աշտոնը զբաղեցնելու համար:

Տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
  2. բարձրագույն կրթությունը.
  3. ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելո ւհամար պահանջվող փաստաթղթերն են`

1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3.հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
​​​​​​​6. աշխատանքային գրքույկի պատճենը:​​​​​​​

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են «Արավուսի տարրական դպրոց» ՊՈԱԿ- ում՝ 15.12.2021 թվականից մինչև 05.01.2022թվականը, ժամը 9:00-ից 15:30, բացի ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 20-ին, ժամը 13.00-ին՝ «Արավուսի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ Սյունիքի մարզի «Արավուսի տարրական դպրոց» ՊՈԱԿ ⁄ հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գ. Արավուս: ⁄ հեռ. 077-98-22-62 ⁄
Հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Արավուս, հեռ..՝ 094351723
Էլ. Փոստ՝ aravus@schools.am