ՀՀ Տավուշի մարզի «Կողբի Ջ. Ղարախանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.
2) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են «Կողբի Ջ. Ղարախանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2022 թվականի հունվարի 3 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900-ից մինչև ժամը 1600-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 18- ին՝ ժամը 1600-ին «Կողբի Ջ. Ղարախանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ- ում, հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ,գ. Կողբ, փ. 3, 20 շենք, ։
Տեղեկությունների համար զանգահարել +37495912717,
Էլ. հասցե՝ armineaz@rambler.ru