Բրիտանական խորհուրդը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է ուսուցիչների մասնագիտական զարգացման առցանց դասընթաց՝ նպաստելով շարունակական մասնագիտական զարգացմանը։
Դասընթացն իրականացվելու է «Ուսուցիչների առցանց համայնք» հարթակում (Online Teacher Community Platform) 2022 թվականի հունվարի 17-ից մինչև մարտի 26-ը (11 շաբաթների ընթացքում)՝ շաբաթական 3 ժամ:
Ծրագրի մասնակցության առավելություններն են.
- Բրիտանական խորհրդի կողմից մասնակցության վկայագիր,
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված 4 կրեդիտ՝ ատեստավորման համար,
- ՀՀ այլ մարզերի ուսուցիչների հետ մասնակցություն մասնագիտական շարունակական զարգացման տարատեսակ բարձրորակ գործընթացներին,
- քննարկումներ և գաղափարների փոխանակում գործընկերների հետ ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով ստորև ներկայացված դիմումը՝ https://forms.office.com/r/DYgBpKZxME (անգլերեն) մինչև սույն թվականի դեկտեմբերի 24-ը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից։