Հիմնական գործառույթները՝
- մասնակցում է հուշարձանների վերականգնման ոլորտի պետական, նպատակային ու զարգացման կարճաժամկետ ծրագրերի, առանձին միջոցառումների և դրանց իրականացման ձևերի ու կարգերի մշակման աշխատանքներին,
- մասնակցում է ՀՀ պետական բյուջեի մշակման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, միջնաժամկետ և տարեկան բյուջետային ծախսային ծրագերի մշակման աշխատանքներին,
- մասնակցում է հուշարձանների ոլորտի մասով Նախարարության գործունեության տարեկան ծրագրի, պետական պատվերի ձևավորման գործընթացին.
- մասնակցում է հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքների բարեկարգման նախագծային առաջադրանքների և նախագծերի համաձայնեցման գործընթացին,
- մասնակցում է հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքների բարեկարգման նախագծային առաջադրանքների և նախագծերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալու, նախագծային առաջադրանքների և նախագծերի համաձայնեցման գործընթացին,
- մասնակցում է տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքների ուսումնասիրման գործընթացին,
- մասնակցում է հուշարձանների վերականգնողական, դրանց առնչվող հետախուզման և պեղման աշխատանքների ուսումնասիրման աշխատանքներին.
- իրականացնում է վտանգված և վթարային վիճակում գտնվող հուշարձանների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու աշխատանքները.
- Իրականացնում է հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման աշխատանքներին վերաբերող շտեմարանների վարման տեղեկատվության մատչելիությունն ապահովող աշխատանքները:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- Կրթություն, որակավորման աստիճանը
1. Ուղղություն - ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Կրթություն -հումանիտար գիտություններ և արվեստ
2. Ոլորտ-ճարտարապետություն և շինարարություն
Կրթություն-հումանիտար գիտություններ
3. Ենթաոլորտ -ճարտարապետություն և քաղաքաշինություն
Առարկայական ուղղվածությամբ մանկավարժություն-պատմություն և հնագիտություն
4. Մասնագիտություն-ճարտարապետություն
2) «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշմամբ հաստատված կարգ, ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 22-ի Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին N 1357-Ն որոշում և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
3) Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
4) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 13.12.2021 – 15.12.2021թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:
- Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: