ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 8-ի 1390-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը:

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Արայիկ Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նաիրի Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Արսեն Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ուսանողների աջակցության բաժնի պետ
Հակոբ Քնաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ
Էլինար Ավետիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Հենրիկ Հովհաննիսյան - ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ (համաձայնությամբ)
Վարդան Մկրտչյան - «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ռուբեն Բաբայան - «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վահան Բադալյան - «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Արթուր Մանուկյան - Դերասան, երաժիշտ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Ժիրայր Դադասյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դասախոս
Դավիթ Հակոբյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դասախոս
Արշակ Մարգարյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դասախոս
Հասմիկ Ծատուրյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դասախոս
Նարինե Ասլանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դասախոս

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Հարություն Մինասյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայի ուսանող
Լիլիթ Հովհաննիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայի ուսանող
Աշոտ Ղազարյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակալավրի Արվեստի կառավարում բաժնի ուսանող
Հովսեփ Գոլնավազյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակալավրի Սցենարադրամատուրգիա բաժնի ուսանող
Վովա Արզումանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակալավրի Սցենարադրամատուրգիա բաժնի ուսանող

Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ վարչապետի 2016 թվականի հունվարի 19-ի 16-Ա որոշումը, որով հաստատվել էր բուհի խորհրդի նախորդ կազմը: