ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Նարեկացի» արվեստի միությունում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, կբացվի «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան հանրապետական ցուցահանդեսը:

Միջոցառումը նվիրված է Հաշմանդամների միջազգային օրվան:

Ցուցահանդեսին կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևանում գործող գեղարվեստական կրթություն ու գեղագիտական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաները, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդները:

Ցուցահանդեսին կներկայացվեն ստեղծագործական աշխատանքներ կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչական արվեստի, կինոարվեստի և քանդակագործության բնագավառներից:

«ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսի իրականացման կարևորագույն ուղերձն է՝ համախմբել ուսման մեջ, ստեղծագործական աշխատանքում իրենց բացահայտող շնորհալի, կամային ու ջանասեր մանուկներին և պատանիներին:

Ծրագրի կազմակերպիչն է «Արմ Ֆիլմ Ինդուստրի Դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը:

Ցուցահանդեսը բաց է մինչև դեկտեմբերի 5-ը: Մուտքն ազատ է: