ՀՀ Արմավիրի մարզի, Արմավիր «Տիգրան Մեծ» ՌՄՀ վարժարանի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1. ՀՀ քաղաքացիությունը,

2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),

3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),

4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացվել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը) (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,

5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 17:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանում:

Մրցույթը տեղի կունենա 2021 թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի, Արմավիր «Տիգրան Մեծ» ՌՄՀ վարժարանում, հասցեն՝ Աբովյան 149:

Տեղեկությունների համար դիմել հեռախոս՝ 055-11-32-94, 098-13-50-80 էլ. հասցե՝ nellyshahnazarian1967@gmail.com: