Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանը (Московский автомобильно-дорожный государственный технический университет (МАДИ)) հայտարարում է միջազգային ինտելեկտուալ մրցույթ՝ «Все дороги ведут в МАДИ»:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված անձինք հնարավորություն կունենան ՌԴ բյուջեի միջոցների հաշվին ստանալ անվճար բարձրագույն և հետբուհական կրթություն:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարանների աշակերտները, քոլեջների ուսանողները, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները:

Մրցույթը կիրականացվի առցանց՝ grant.madi.ru կայքում:

Գրանցման և դիմումների ընդունման ժամկետներն են՝

  • բակալավրիատի և դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով՝ մինչև 28.01.2022թ.,
  • մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ մինչև 17.01.2021 թ.:

Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութից հետևյալ հղումով՝ https://bit.ly/3C4N81O: