Աշխատանքային պարտականություններն են՝

  1. իրականացնում է նախարարության ենթակայության կազմակերպությունների գույքի հանձնման-ընդունման աշխատանքները կազմակերպության գործադիր մարմնի փոփոխության դեպքում,
  2. իրականացնում է նախարարության ենթակայության կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի պահպանության, վարձակալության, օտարման և դուրսգրման աշխատանքներ,
  3. իրականացնում է նախարարության ենթակայության կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության, հանձնման-ընդունման, օտարման, վարձակալության գործընթացներին աջակցության աշխատանքները,
  4. իրականացնում է նախարարության ենթակայության կազմակերպություններին ամրացված անշարժ գույքը համապատասխան գերատեսչական մարմնին հանձնելու աշխատանքները,
  5. իրականացնում է նախարարության ենթակայության կազմակերպությունների շենքային և տարածքային, ինչպես նաև դրանց հետ կապված փաստաթղթային խնդիրների լուծման աշխատանքները,
  6. իրականացնում է այլ մարմինների կողմից ներկայացված գույքային խնդիրներին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկում և դրանց վերաբերյալ կարծիքի տրամադրում,
  7. իրականացնում է ուսումնական հաստատությունների միացման աշխատանքների համակարգում և իրականացում,
  8. իրականացնում է ուսումնական հաստատությունների միաձուլման աշխատանքների կազմակերպում,
  9. իրականացնում է ուսումնական հաստատությունների վերակազմավորման գործընթացների կազմակերպում,
  10. իրականացնում է ուսումնական հաստատությունների բաժանման աշխատանքների կազմակերպում,
  11. իրականացնում է նախարարության ենթակայության կազմակեպությունների գույքային հարցերին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն,
  12. իրականացնում է նախարարության ենթակայության կազմակերպությունների գույքային հարցերին առնչվող հաշվետվությունների կազմման աշխատանքները,
  13. իրականացնում և մասնակցում է նախարարության մարմինների և ենթակա կազմակերպությունների լուծարման աշխատանքներին,
  14. իրականացնում է քաղաքացիների նամակների /դիմումների և բողոքների/ քննարկման, դրանցում բարձրացված հարցերի լուծմանը նպաստող աշխատանքները,
  15. իրականացնում է նախարարության խնդիրներից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի մշակման աշխատանքները:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. «Ճարտարագիտություն», «Մեխանիկա» կամ «Տնտեսագիտություն» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  3. Հանրային ծառայության առնվազն 2 տարվա ստաժ կամ 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում 3 տարվա աշխատանքային ստաժ.
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  5. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված իրավական ակտերի իմացություն.
  6. Գրական հայերենի տիրապետում.
  7. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 1 /մեկ/ տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի անունով (դիմումի ձևը կցվում է).
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր՝ անձնագիր, դիպլոմ /ներ/, վկայական /ներ/, աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից).
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք
. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի հոկտեմբերի 26-28-ը ներառյալ, ժամը 09.00-13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2021թ. հոկտեմբերի 28-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: