Պարենի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերին: Դրա հիմնական նպատակն է աշխարհում մեծացնել բնակչության իրազեկվածությունը պարենային խնդրի վերաբերյալ։

Պարենի համաշխարհային օրը կրթական մեծ արժեք ունի: Այն օգնում է մարդկանց տեղեկանալ աշխարհում տիրող պարենային բարդ իրավիճակին և ուշադրություն հրավիրում այս կարևոր խնդրին։

Այս տարի Պարենի համաշխարհային օրվա համար ընտրվել է հետևյալ թեման՝ «Մեր գործողություններով մենք կանխորոշում ենք մեր ապագան»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աջակցում է այս կարևոր նախաձեռնությանը և խրախուսում հանրապետության 1-4-րդ դասարանների աշակերտների ծնողներին առցանց քվեստի միջոցով միանալ այս միջոցառմանը:

Քվեստը կազմակերպում են «Դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան գործընկերները՝ խրախուսելով երեխաներին վաղ մանկությունից հոգ տանել սեփական առողջության մասին ճիշտ և առողջ սննդի միջոցով։

Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ։