Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է շախմատի «Yerevan Open» մրցաշարը, որին մասնակցում է 13 երկրի 313 շախմատիստ:

Միջազգային կոչում ունեցող 82, այդ թվում՝ 22 միջազգային գրոսմայստեր ու 25 միջազգային վարպետ, կպայքարեն 11 մլն դրամ մրցանակային ֆոնդի համար։ Մասնակիցներից 191-ը Հայաստանից են։

3-րդ տուրում ՀՀ ներկայացուցիչ Արման Միքայելյանը պարտության է մատնել հնդիկ շախմատիստին և 4 շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր:

Աշոտ Նադանյանն ու Արթուր Դավթյանը ևս հաղթել են, Տիգրան Պետրոսյանն ու Հրայր Սիմոնյանն իրենց մրցավեճերն ավարտել են ոչ-ոքի, իսկ Դավիթ Շահինյանը, Հովիկ Հայրապետյանը և Հայկ Երիցյանը պարտություն են կրել: