Նպատակ. Աջակցել ՀՀ-ում մաթեմատիկա առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրերի փորձարկմանը ընդառաջ դասավանդման և ուսումնառության նյութերի մշակմանը «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում:

Ծրագրի մասին համառոտ ակնարկ. Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի իրականացման գործում: Եվրամիության ֆինանսավորմամբ կատարվող այս դրամաշնորհային ծրագրի նպատակն է բարելավել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) ուսուցումը միջնակարգ կրթության ոլորտում: Ծրագրով նախատեսվում է լրամշակել (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) առարկաների կրթական ծրագրերը, 5-12 դասարանների առարկայական ծրագրերը, դասապլանները, դասավանդման և ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը և հարակից այլ նյութեր, ինչպես նաև փորձնական ծրագրի շրջանակներում վերապատրաստել այդ առարկաները դասավանդող ծրագրի իրականացման նպատակով ընտրված 1 մարզի բոլոր ուսուցիչներին՝ ներկայացնելով նորարարական, աշակերտակենտրոն մեթոդաբանություն, մասնագիտական ոլորտի արդի զարգացումները:

Առաջադրանքներ և գործունեության շրջանակը. Տարրական դպրոցում մաթեմատիկա առարկայի փորձագետը կմասնակցի Տավուշի մարզում փորձարկմանը ընդառաջ մաթեմատիկա առարկայի վերանայված չափորոշչին/ծրագրին համապատասխան դասավանդաման և ուսումնառության նյութերի մշակմանը առաջին, երրորդ և չորրորդ դասարաններում։ Նա սերտորեն կհամագործակցի մաթեմատիկա առարկայի առարկայական թիմի, ինչպես նաև ԲՏՃՄ բնագավառի մյուս առարկայական թիմերի հետ՝ իրականացնելով ծրագրով նախատեսված գործողությունները:

Մաթեմատիկա առարկայի առարկայական փորձագետի առաջադրանքը մասնավորապես ներառում է.

  1. Մաթեմատիկա առարկայի աշխատանքային խմբի հետ սերտ համագործակցությամբ մասնակցել մաթեմատիկա առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան առարկայի համար նյութերի թղթապանակի ստեղծմանը (ընթերցանության նյութեր, թեմատիկ առաջադրանքներ և այլն) ըստ դասարանների։
  2. Մաթեմատիկա առարկայի աշխատանքային խմբի հետ սերտ համագործակցությամբ մասնակցել մաթեմատիկա առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան առարկայի համար տիպային նմուշների ստղեծմանը (դասի պլաններ, առաջադրանքների տիպեր և այլն) ըստ դասարանների։
  3. Մաթեմատիկա առարկայի աշխատանքային խմբի հետ սերտ համագործակցությամբ մասնակցել մաթեմատիկա առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան առարկայի համար ուսուցչի ձեռնարկների ստեղծմանը (մեթոդական աջակցության նյութեր, ուղեցույց և այլն) առաջին, երրորդ և չորրորդ դասարանների համար։
  4. Մաթեմատիկա առարկայի աշխատանքային խմբի հետ սերտ համագործակցությամբ մասնակցել մաթեմատիկա առարկայի համար առաջարկվող գրականության ցանկի մշակմանը։
  5. Մաթեմատիկա առարկայի աշխատանքային խմբի հետ սերտ համագործակցությամբ մասնակցել մաթեմատիկա առարկայի համար առաջարկվող գնահատման հատկորոշիչների մշակմանը։
  6. Մասնակցել մաթեմատիկա առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի փորձարկմանը ընդառաջ դասավանդման և ուսումնառության նյութերը լրամշակող խմբի շաբաթական հանդիպումներին:
  7. Մասնակցել աշխատաժողովների, թեմատիկ քննարկումների, որոնք կնպաստեն սույն առաջադրանքների ավելի արդյունավետ կատարմանը։
  8. Մասնակցել հանրային քննարկումների, թիրախային լսարանին ներկայացնել մաթեմատիկա առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի փորձարկման համար մշակված դասավանդման և ուսումնառության նյութերը, լրամշակել մշակված նյութերը քննարկումների հիման վրա։

Գործունեության արդյունքները: Մաթեմատիկա առարկայի առարկայական փորձագետի առաջադրանքից պահանջվող որոշակի արդյունքներն են.

  1. Մաթեմատիկա առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան մաթեմատիկա առարկայի համար նյութերի թղթապանակ (ընթերցանության նյութեր, թեմատիկ առաջադրանքներ և այլն) ըստ դասարանների։
  2. Մաթեմատիկա առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան մաթեմատիկա առարկայի համար տիպային նմուշներ (դասի պլաններ, առաջադրանքների տիպեր և այլն) ըստ դասարանների։
  3. Մաթեմատիկա առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան մաթեմատիկա առարկայի համար ուսուցչի ձեռնարկներ (մեթոդական աջակցության նյութեր, ուղեցույց և այլն) ըստ դպրոցների՝ տարրական, միջին և ավագ։
  4. Մաթեմատիկա առարկայի դասավանդման համար առաջարկվող գրականության ցանկ։
  5. Մաթեմատիկա առարկայի գնահատման հատկորոշիչներ։
  6. Մաթեմատիկա առարկայի լրամշակված առարկայական չափորոշչի/ծրագրի փորձարկմանն ընդառաջ մաթեմատիկա առարկայի դասավանդման և ուսումնառության նյութեր։

Աշխատանքի տևողությունը

Աշխատանքի տևողությունը ութ ամիս է (նոյեմբեր 2021 - հունիս 2022): Աշխատանքի շրջանականերում օրական զբաղվածությունը մինչև 6 ժամ է:

Խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջները

  • Բարձրագույն կրթություն տարրական դպրոցի դասավանդման գիտակարգում,
  • Առնվազն 5+ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ տարրական դպրոցում դասավանդման ոլորտում,դպրոցում դասավանդման փորձը կդիտվի առավելություն,
  • Վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու կամ վարելու փորձ (ցանկալի է),
  • Համապատասխան հետազոտական գրականության իմացություն, վերլուծական հմտություններ և տարբեր աղբյուրներից տեղեկատվություն առանձնացնելու և սինթեզելու ունակություն,
  • Աշխատանքային խմբերում արդյունավետորեն գործելու համար միջանձնային գերազանց հմտություններ,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ:
  • Միաժամանակ տարբեր առաջադրանքներ կատարելու և աշխատանքը վերջնաժամկետին հասցնելու կարողություն,
  • Սույն աշխատանքներին 2021 թ. հոկտեմբեր - 2022 հունիս ամիսներին ընդգրկվելու հնարավորություն,
  • Առավելություն կտրվի անգլերենին տիրապետող թեկնածուներին:

Փոխհատուցում. մրցակցային

Ընտրության կարգը.

Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (CV) և հետաքրքրության նամակ (առավելագույնը 1 էջ) curriculum@edu.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի հոկտեմբերի 22-ը:

Թեկնածուները ըստ անհրաժեշտության կարող են հրավիրվել հարցազրույցի։