Սեպտեմբերի 30-ին կայացել է ՀՀ-ԵՄ Մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 7-րդ առցանց նիստը (7th Armenia-EU Sub-committee meeting - People to People on “Employment and Social Affairs, Public Health, Training, Education and Youth, Culture, Information Society, Audiovisual, and Science and Technology”):
Նիստին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և շահառու նախարարությունների, Եվրոպական հանձնաժողովի համապատասխան ոլորտային վարչությունների աշխատակիցներ և Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչներ:
Տարին մեկ կազմակերպվող ենթակոմիտեի նիստի շրջանակում մանրամասն ներկայացվել են կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, աշխատանքի և տեղեկատվական հասարակության ոլորտներում իրականացվող բարեփոխումների (այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համագործակցության և ԵՄ աջակցության շնորհիվ) ներկա ընթացքը և հետագա քայլերը:
Այս տարվա նիստի ընթացքում ներառվել է նաև համագործակցությունը սպորտի բնագավառում, և պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական կողմի ակտիվ մասնակցության վերաբերյալ: