Նպատակ. Աջակցել ՀՀ-ում ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրերի փորձարկմանը ընդառաջ դասավանդման և ուսումնառության նյութերի մշակմանը «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում:
Ծրագրի մասին համառոտ ակնարկ. Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի իրականացման գործում: Եվրամիության ֆինանսավորմամբ կատարվող այս դրամաշնորհային ծրագրի նպատակն է բարելավել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) ուսուցումը միջնակարգ կրթության ոլորտում: Ծրագրով նախատեսվում է լրամշակել (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) առարկաների կրթական ծրագրերը, 5-12 դասարանների առարկայական ծրագրերը, դասապլանները, դասավանդման և ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը և հարակից այլ նյութեր, ինչպես նաև փորձնական ծրագրի շրջանակներում վերապատրաստել այդ առարկաները դասավանդող ծրագրի իրականացման նպատակով ընտրված 1 մարզի բոլոր ուսուցիչներին՝ ներկայացնելով նորարարական, աշակերտակենտրոն մեթոդաբանություն, մասնագիտական ոլորտի արդի զարգացումները:
Առաջադրանքներ և գործունեության շրջանակը. Ես և շրջակա աշխարհը առարկայի ոլորտի փորձագետը կմասնակցի Տավուշի մարզում փորձարկմանը ընդառաջ ես և շրջակա աշխարհը առարկայի վերանայված չափորոշչին/ծրագրին համապատասխան դասավանդաման և ուսումնառության նյութերի մշակմանը։ Նա սերտորեն կհամագործակցի ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական թիմի, ինչպես նաև ԲՏՃՄ բնագավառի մյուս առարկայական թիմերի հետ՝ իրականացնելով ծրագրով նախատեսված գործողությունները:
Ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական փորձագետի առաջադրանքը մասնավորապես ներառում է.
- Ես և շրջակա աշխարհը առարկայի աշխատանքային խմբի հետ սերտ համագործակցությամբ մասնակցել ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան ես և շրջակա աշխարհը առարկայի համար նյութերի թղթապանակի ստեղծմանը (ընթերցանության նյութեր, թեմատիկ առաջադրանքներ և այլն) ըստ դասարանների։
- Ես և շրջակա աշխարհը առարկայի աշխատանքային խմբի հետ սերտ համագործակցությամբ մասնակցել ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան ես և շրջակա աշխարհը առարկայի համար տիպային նմուշների ստղեծմանը (դասի պլաններ, առաջադրանքների տիպեր և այլն) ըստ դասարանների։
- Ես և շրջակա աշխարհը առարկայի աշխատանքային խմբի հետ սերտ համագործակցությամբ մասնակցել ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան ես և շրջակա աշխարհը առարկայի համար ուսուցչի ձեռնարկների ստեղծմանը (մեթոդական աջակցության նյութեր, ուղեցույց և այլն) ։
- Ես և շրջակա աշխարհը առարկայի աշխատանքային խմբի հետ սերտ համագործակցությամբ մասնակցել ես և շրջակա աշխարհը առարկայի համար առաջարկվող գրականության ցանկի մշակմանը։
- Մասնակցել ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի փորձարկմանը ընդառաջ դասավանդման և ուսումնառության նյութերը լրամշակող խմբի շաբաթական հանդիպումներին:
- Մասնակցել աշխատաժողովների, թեմատիկ քննարկումների, որոնք կնպաստեն սույն առաջադրանքների ավելի արդյունավետ կատարմանը։
- Մասնակցել հանրային քննարկումների, թիրախային լսարանին ներկայացնել ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի փորձարկման համար մշակված դասավանդման և ուսումնառության նյութերը, լրամշակել մշակված նյութերը քննարկումների հիման վրա։
Գործունեության արդյունքները: Ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական փորձագետի առաջադրանքից պահանջվող որոշակի արդյունքներն են.
- Ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան ես և շրջակա աշխարհը առարկայի համար նյութերի թղթապանակ (ընթերցանության նյութեր, թեմատիկ առաջադրանքներ և այլն) ըստ դասարանների։
- Ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան ես և շրջակա աշխարհը առարկայի համար տիպային նմուշներ (դասի պլաններ, առաջադրանքների տիպեր և այլն) ըստ դասարանների։
- Ես և շրջակա աշխարհը առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան ես և շրջակա աշխարհը առարկայի համար ուսուցչի ձեռնարկներ (մեթոդական աջակցության նյութեր, ուղեցույց և այլն) ըստ դպրոցների՝ տարրական, միջին և ավագ։
- Ես և շրջակա աշխարհը առարկայի դասավանդման համար առաջարկվող գրականության ցանկ։
- Ես և շրջակա աշխարհը առարկայի լրամշակված առարկայական չափորոշչի/ծրագրի փորձարկմանն ընդառաջ ես և շրջակա աշխարհը առարկայի դասավանդման և ուսումնառության նյութեր։
Աշխատանքի տևողությունը Աշխատանքի տևողությունը ութ ամիս է (2021 հոկտեմբեր - 2022 հունից): Աշխատանքի շրջանականերում օրական զբաղվածությունը մինչև 6 ժամ է: Աշխատանքի սկիզբը նախատեսվում է 2021թ. հոկտեմբերի 20-ին:
Խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջները
- Բարձրագույն կրթություն բնագիտական առարկաների կամ տարրական մանկավարժության գիտակարգում,
- Առնվազն 5+ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ես և շրջակա աշխարհը առարկայի դասավանդման ոլորտում,դպրոցում դասավանդման փորձը կդիտվի առավելություն,
- Վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու կամ վարելու փորձ (ցանկալի է),
- Համապատասխան հետազոտական գրականության իմացություն, վերլուծական հմտություններ և տարբեր աղբյուրներից տեղեկատվություն առանձնացնելու և սինթեզելու ունակություն,
- Աշխատանքային խմբերում արդյունավետորեն գործելու համար միջանձնային գերազանց հմտություններ,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ:
- Միաժամանակ տարբեր առաջադրանքներ կատարելու և աշխատանքը վերջնաժամկետին հասցնելու կարողություն,
- Սույն աշխատանքներին 2021 թ. հոկտեմբեր - 2022 թ. հունիս ամիսներին ընդգրկվելու հնարավորություն,
- Առավելություն կտրվի անգլերենին տիրապետող թեկնածուներին:
Փոխհատուցում. մրցակցային
Ընտրության կարգը. Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (CV) և հետաքրքրության նամակ (առավելագույնը 1 էջ) curriculum@edu.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի հոկտեմբերի 8-ը:
Թեկնածուները ըստ անհրաժեշտության կարող են հրավիրվել հարցազրույցի։