ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` նախարարության կազմակերպատնտեսական վարչության տնտեսավարման և սպասարկման բաժնում փորձագետ ներգրավելու համար
Փորձագետը ներգրավվում է Նախարարությունում ինֆորմացիոն տեխնոլոգիաների հարցերով: Աշխատանքային պարտականություններն են՝ Նախարարության սերվերային հանգույցում տեղադրված սարքավորումների ֆիզիկական անվտանգության ապահովում, Նախարարության ներքին ցանցի աշխատունակության ապահովում, անհրաժեշտության դեպքում համապատասխան կարգավորումների կատարում՝ նոր պորտերի միացում, պորտերի նշանակության (հեռախոսային կապի փոփոխում կամ ինտերնետ հասանելիություն