Ամեն ինչ սպորտի մասին
Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հնարավորություն չի տվել Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովին՝ հաղթելով 5:0 հաշվով: Եզրափակչի ուղեգրի

Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզությունից մեդալ նվաճեց: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը: Հենացատկի եզրափակչում Դավթյանը

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար: Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և տոնելով 3 հաղթանակ՝ կարիերայում

2 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է 3 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե: Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն են դարձել Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) նվաճել

Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն

«Բոլոր դժվարությունները հաղթահարելի են». Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կ. Դավթյան

Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան մեկն է այն 3 ֆեդերացիաներից, որոնք այս տարի ներառվել են պետական աջակցության ծրագրում: 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը և շահառուների թիվն ավելացել է: Անցյալ տարի ադապտիվ սպորտին հատկացվել

«Նպատակս Հայրավանքում ու հարակից գյուղերում սպորտը զարգացնելն է». Արման Հայրապետյան

«Երբեք չեմ մտածել գյուղի հետ կապս կտրելու մասին: Ցանկանում եմ Հայրավանքում և հարակից համայնքներում զարգացնել ծանրամարտն ու առհասարակ սպորտը: Նպատակս Օլիմպիական խաղերի չեմպիոն սան ունենալն է»,- ասում է Արման Հայրապետյանը, որն արդեն երրորդ տարին է Գեղարքունիքի մարզի Հայրավանք, Բերդկունք

«Երեխաներին տեսնենք բակերում խաղալիս, այլ ոչ թե համակարգիչների առջև». Երևանի Ա.Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, ՖԻՖԱ-ից կանանց միջազգային մրցավար Սոֆիկ Թորոսյան

Ինչպե՞ս ընտանեկան կյանքը համատեղել աշխատանքի հետ՝ չմոռանալով մասնագիտական նպատակները: Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան № 196 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Սոֆիկ Թորոսյանը գտել է բանաձևը, ավելին, օրեր առաջ ՖԻՖԱ-ից ստացել է կանանց միջազգային մրցավարի կոչում: Սոֆիկ Թորոսյանը խաղացել է Հայաստանի կանանց