Լուրեր
«Կոչ եմ անում ձեռնարկել բոլոր միջոցները Լեռնային Ղարաբաղի երեխաներին աջակցելու համար». Ժաննա Անդրեասյանը դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական նամակներով դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելին և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին: ԿԳՄՍ նախարարը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունվարի 19-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Այս տարի էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հոբելյանական մրցույթը կանցկացվի Երևանում և Դիլիջանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-14-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթը: Մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողները: Այս տարի մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ Երևանում և Դիլիջանում: Մայիսի

Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպվող մրցույթի ժամկետները փոփոխվել են

Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպվող «Все дороги ведут в МАДИ-2023» միջազգային ինտելեկտուալ մրցույթի գրանցման, դիմումների ընդունման և առցանց թեստավորման ժամկետներում տեղի են ունեցել փոփոխություններ: Ըստ այդմ՝ բակալավրի և դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով ուսանելու համար ժամկետը երկարաձգվել

Հայտնի են դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2023 թվականի (առաջին քննաշրջանի) դրսեկության ձևով (էքստեռն) քննություններն անցկացվելու են փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը ներառյալ: Հիմնական կրթության վկայական ստանալու համար

Կազմակերպվում է երկրորդ մրցույթը՝ ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցելու նպատակով

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր-2023» մրցույթը: Մրցույթին կարող են ներկայացվել նախագծեր գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներից։ Նախագծերն իրականացվելու են հայաստանյան գիտական կազմակերպությունում արտերկրի գիտնականների ղեկավարությամբ՝ 5 տարի տևողությամբ: Այդ

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը

Հայաստանի Հանրապետությունում սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման նպատակով երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և

Մեկնարկել է ուսուցչի տարակարգի շնորհման փաստաթղթերի ընդունելությունը

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացն իրականացնելու համար ուսուցիչները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական

ԵՄ-Հայաստան կրթական երկխոսություն. աշխատանքային քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր կայացել է «Եվրոպական միություն-Հայաստան կրթական երկխոսություն» թեմայով քննարկում, որին մասնակցել են նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը